23 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսպանիան, Իռլանդիան և Նորվեգիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստինը որպես պետություն

Իսպանիան, Իռլանդիան և Նորվեգիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստինը որպես պետություն

Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն, հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու Նորվեգիայի որոշումը նույնպես ուժի մեջ է մտել։ Այս մասին ասվում է Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարտ Էյդեի՝ կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ավելի ուշ Իռլանդիայի կառավարությունն է հայտարարել Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին։

«Այսօր նախարարների խորհրդի նիստում մենք որոշեցինք ճանաչել Պաղեստին պետությունը»,- ասել է Ալբարեսը մամուլի ասուլիսի ժամանակ։ Նախարարի խոսքով՝ դա միակ ճանապարհն է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու համար։

«Ավելի քան 30 տարի Նորվեգիան եղել է պաղեստինյան պետության ստեղծման ամենամեծ աջակիցներից մեկը։ Այսօր, Նորվեգիայի կողմից Պաղեստինի պաշտոնապես ճանաչումը որպես պետություն կարևոր հանգրվան է Նորվեգիայի և Պաղեստինի միջև հարաբերություններում»,- ասել է արտգործնախարար Էսպեն Բարտ Էյդեն։

Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի վարչապետները մայիսի 22-ին էին հայտարարել  Պաղեստին պետությունը ճանաչելու իրենց որոշման մասին։