Ինքնաքանդումի ու ինքնասպանության ներկա ընթացքը պետք է կա՛նգ առնի․ Արամ Ա Կաթողիկոսը դատապարտել է Սարդարապատի հուշահամալիրում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի նկատմամբ դրսևորած պահվածքը
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը դատապարտել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած պահվածքը․
«Քիչ առաջ իմացանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի` Սարդարապատ մուտքի ժամանակ ոստիկանների կողմից եղած խոչընդոտի մասին։ Խստօրեն դատապարտում ենք այս մեծապես ամոթալի երևույթը, որ չի համապատասխանում մեր ազգի վարքագծին և բարոյական ու հոգևոր արժեքներին։
Ո՞ւր է գնում Հայաստանը՝ մեր սիրելի Հայրենիքը, որի անկախության և հավերժության ի խնդիր դարեր շարունակ մեր սրբերը աղոթեցին, մեր նախահայրերը ստեղծագործեցին և մեր նահատակները իրենց արյոունը թափեցին։ Ինքնաքանդումի ու ինքնասպանության ներկայ ընթացքը պետք է կա՛նգ առնի։ Մեր եկեղեցին չի՛ կարող անտարբեր մնալ ի տես Հայրենիքի քանդումին»։