29 Դեկ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրամիությունը «խորապես ափսոսում է», որ Վրաստանի խորհրդարանը որոշել է չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահի վետոն․ Եվրահանձնաժողով

Եվրամիությունը «խորապես ափսոսում է», որ Վրաստանի խորհրդարանը որոշել է չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա նախագահի վետոն․ Եվրահանձնաժողով

Եվրամիությունը «խորապես ափսոսում է», որ Վրաստանի խորհրդարանը որոշել է չեղարկել նախագահի վետոն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վրա։ Այս մասին ասվում է ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի և Եվրահանձնաժողովի համատեղ հայտարարության մեջ։

«ԵՄ-ն բազմիցս ընդգծել է, որ Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը հակասում է ԵՄ հիմնական սկզբունքներին և արժեքներին», – ասվում է երեքշաբթի երեկոյան Բրյուսելում հրապարակված փաստաթղթում, որում նշվում է, որ պաշտոնական Թբիլիսին դրանով «անտեսել է Վենետիկի հանձնաժողովի իրավական փաստարկները, ըստ որի այս օրենքը ենթակա է չեղարկման»։

ԵՄ-ն ևս մեկ անգամ շեշտում է, որ ընդունված օրենքը բացասաբար կանդրադառնա Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հետ կապված իրավիճակի վրա։

«Մենք կոչ ենք անում վրացական իշխանություններին շրջել այս միտումը և վճռականորեն վերադառնալ դեպի ԵՄ ուղին: Դինամիկան փոխելու համար դեռ ժամանակ կա, սակայն անհրաժեշտ է կառավարող մարմինների ամուր хհավատարմությունը դրան: ԵՄ-ն և նրա անդամ երկրները քննարկում են այս զարգացումներին արձագանքելու բոլոր տարբերակները։ Մենք շարունակում ենք աջակցել վրաց ժողովրդին և ընդունում ենք նրա ճնշող մեծամասնության ընտրությունը՝ հօգուտ իրենց երկրի եվրոպական ապագայի», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա դրված նախագահական վետոն։