23 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը․ Պետքարտուղարություն

Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը․ Պետքարտուղարություն

Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած
խախտում կբերի լուրջ հետևանքների․ այս
մասին ասված է
ԱՄՆ պետքարտուղարության մեկնաբանության մեջ՝ ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Լեմկինի ինստիտուտի՝
Հայաստանի ու Ադրբեջանի մասին օրերս հնչեցրած մտահոգության հետ:  

«Միացյալ Նահանգները
վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած
խախտում կբերի լուրջ հետևանքների։ Մենք պարբերաբար շեշտում ենք մեր ակնկալիքները, ինչպիսին
է ուժի կիրառման դեմ հորդորը, և շարունակաբար հետևում իրավիճակին։ Հայաստանը Միացյալ
Նահանգների մտերիմ գործընկերն է ու բարեկամը, և մենք ակնկալում ենք աշխատել Հայաստանի
իշխանությունների հետ՝ ամրապնդելու համար Հայաստանի քաղաքական և տնտեսական անվտանգությունը»,-
նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը:

Հիշեցնենք, որ Լեմկինի
Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հոկտեմբերի 31-ին հայտարարել էր կարմիր դրոշի
ահազանգ և խորը մտահոգություն հայտնել առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի
կողմից Հայաստան ներխուժելու հավանականության մասին: