26 Դեկ
2024
3.5° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
FIDE Grand Swiss. խաղային 7-րդ օրը hայ շախմատիստներից հաղթանակներ տարան Սամվել Տեր-Սահակյանը, Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը

FIDE Grand Swiss. խաղային 7-րդ օրը hայ շախմատիստներից հաղթանակներ տարան Սամվել Տեր-Սահակյանը, Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը

Բրիտանական Մեն կղզում
շարունակվում է ՖԻԴԵ-ի Grand Swiss մրցաշարը։

Խաղային 7-րդ օրը տղամարդկանց
մրցաշարում հայ շախմատիստներից հաղթանակ տարան Հայաստանի գործող չեպիոն Սամվել Տեր-Սահակյանը,
Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը և Հայաստանի
հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը։

Տեր-Սահակյանը սպիտակ
խաղաքարերով ուժեղ գտնվեց Իսպանիայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շիրովից, Պետրոսյանը, կրկին սպիտակներով,
հաղթեց հնդիկ Ռաունակ Սանդհվանիին, Սարգսյանը սևերով առավելության հասավ Գերմանիայի
ներկայացուցիչ Դմիտրի Կոլլարսի նկատմամբ, իսկ Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Սունիլդուտ Նարայանանին։

Շանթ Սարգսյանը և Հայկ
Մարտիրոսյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի,
իսկ Հրանտ Մելքումյանը սև խաղաքարերով պարտվեց լեհ Յան-Քրժիշտոֆ Դուդային։

Կանանց մրցաշարում
այսօր Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ պարտվել են։

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր
մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք են ստանում մասնակցելու
2024 թվականի աշխարհի թագի հավակնորդների մրցաշարին։

 Մրցաշարը անցկացվում է 11 տուրով, 8-րդ տուրը կմեկնարկի նոյեմբերի
2-ին։