Անընդունելի է կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ․ Կոտայքի թեմի առաջնորդ
Կոտայքի թեմը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է երեկ՝ Սարդարապատում ոստիկանական ուժերի կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին և հոգևորականներին հուշահամալիրի տարածք մուտք գործելն արգելելը։
«Ցավով անդրադառնում և դատապարտում ենք մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցածը, երբ ոստիկանները փորձեցին խոչընդոտել և արգելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների այցը հուշահամալիր։
Անընդունելի ենք համարում ցանկացած նման կեցվածք Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ ու աղոթում, որ Տերը ողջամտություն և զգաստություն պարգևի մեր ոստիկաններին»,- ասված է հայտարարության մեջ։