ՀՀԿ-ն անվճար դասընթացներ է կազմակերպում Արցախից բռնի տեղահանվածների համար
ՀՀԿ երիտասարդական
կազմակերպությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է Արցախից բռնի տեղահանվածների համար
կազմակերպվող անվճար դասընթացների համար գրանցվելու երկրորդ փուլը։
ՀՀԿ ԵԿ տարածած հաղորդագրությունում
նշված է․
«Սիրելի’ հայրենակիցներ
տեղեկացնում ենք, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից նախաձեռնված անվճար
դասընթացների առաջին եռամսյակի գրանցումների փուլը ավարտված է։
ՀՀԿ երիտասարդական
կազմակերպությունը սկսում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների գրանցումների
նոր փուլը։
Մենք իրականացնում
ենք՝
Ռուսերեն ,անգլերեն
լեզուների, անվճար եռամսյա դասընթացներ։
Շախմատի ակումբի կողմից
կազմակերպվելու են նոր դասընթացներ
«Բանավեճի ակումբի»
կողմից նախաձեռնվում են բաց դասախոսություններ և քննարկումներ, որոնք հնարավորություն
կընձեռնեն մասնակիցներին.
Ձեռք բերել ազդեցիկ
խոսքի, հռետորության և այլ հմտություններ
Զարգացնել բանակցելու
կարողությունները
Տիրապետել բանավիճելու
կանոններին և մշակույթին
Ճիշտ և հասանելի ձևակերպել
և արտահայտել կարծիքներ
Ունենալ գրագետ և ներկայանալի
խոսք
ՀՀԿ երիտասարդական
կազմակերպությունում տեղի են ունենում նաև ինտելեկտուալ խաղեր և ժամանցային միջոցառումներ
Երիտասարդների համար
կազմակերպվում են մշակութային, քաղաքական, մասնագիտական և ուսուցողական շրջայցեր։
Գրանցումների և այլ հարցերի դեպքում զանգահարել՝ +37493123757»։