27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որևէ մեկը թող մայդանի հույս չունենա Վրաստանում․ Կոբախիձե

Որևէ մեկը թող մայդանի հույս չունենա Վրաստանում․ Կոբախիձե

Ուզում եմ բոլորին ասել․ թող որևէ մեկը Վրաստանում մայդանի հույս չունենա։ Ամենից շատ մենք պետք է պաշտպանենք երկրի անկախությունը, քանի որ ոչ ոք պատասխանատվություն չի կրի Վրաստանի շահերի պաշտպանության համար․ լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ մինչև 2013 թվականը Ուկրաինան տարածքային ամբողջականությամբ պետություն էր, սակայն այսօր երկիրը փլուզվել է, և ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում։

«Թող որևէ մեկը Վրաստանում մայդանի հույս չունենա։ Ուզում եմ հիշեցնել, թե ինչ արդյունքներ ունեցավ մայդանը Ուկրաինայի համար։ Հետո Ուկրաինայի իշխանությունը փաստացի նշանակվեց դրսից՝ սկզբում մեկ անգամ, հետո՝ մեկ այլ, և ի վերջո դրսից իշխանություն նշանակողը պատասխանատվություն չկրեց Ուկրաինայում հետագայում ծավալվող իրադարձությունների համար։ Մինչև 2013 թվականը Ուկրաինան տարածքային ամբողջականությամբ պետություն էր՝ 200 միլիարդ դոլարի տնտեսությամբ, իսկ այսօր երկիրը փլուզվել է, այսքան տարի երկրի տնտեսությունը որակապես անկում է ապրել, երկրի տարածքների 20%-ը օկուպացված է, տասնյակ հազարավոր. մարդիկ զոհվել են, և ո՞վ է պատասխանատվություն կրելու դրա համար: Սրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ Ըստ այդմ, ամենից շատ մենք պետք է պաշտպանենք երկրի անկախությունը, քանի որ ոչ ոք պատասխանատվություն չի կրի Վրաստանի շահերի պաշտպանության համար։ Դա մեզ լավագույնս ցույց տվեց Ուկրաինայի օրինակը, ուստի մենք պետք է հոգ տանենք մեր երկրի, պետության անկախության մասին»,- ասել է Կոբախիձեն։