Թուրքիան նախատեսում է «Altay» տանկերի սերիական արտադրություն սկսել
Բացառապես թուրքական ներքին ռեսուրսների վրա հիմնված «Altay» տեսակի տանկն առաջիկայում դրվելու է սերիական արտադրության, բայց արդեն արդիականացված տարբերակով: Այս մասին ասվում է Թուրքիայի ռազմարդյունաբերության նախագահ Հալուք Գյորգյունի տարածած հաղորդագրության մեջ, գրում են թուրքական ԶԼՄ-ները։
Տանկն արդեն զինված է նոր սերնդի տեխնոլոգիաներով և հարմարեցվել է թուրքական զինված ուժերի կարիքներին:
Փոփոխությունների համար հիմք են ծառայել վերջին տարիներին Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող ռազմագործողությունների արդյունքում ձեռք բերված փորձը: