22 Դեկ
2024
-0.8° c ԵՐԵՎԱՆ
4.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետական մարմիններից պարզաբանումներ ենք պահանջել․ ՄԻՊ-ը՝ Վեհափառի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու մասին

Պետական մարմիններից պարզաբանումներ ենք պահանջել․ ՄԻՊ-ը՝ Վեհափառի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու մասին

Մենք պետական մարմիններից ենք պարզաբանումներ պահանջել, որ հասկանանք՝ ինչում է կայացել խնդիրը․ անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու ոստիկանության քայլերին՝ ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Ինքս պատրաստվում եմ նաև խոսել եկեղեցու հետ՝ հասկանալու համար ընդհանուր խնդիրները։Կարևոր է երկու կողմին լսել, հարցերը հասկանալը»,-ասել է Մանասյանը։

Նա խոսել է նաև պետություն-եկեղեցի հարաբերությունների ներդաշնակ լինելու անհրաժեշտության մասին և հայտնել, որ պատրաստ է միջնորդ հանդիսանալ։

«Պետք է արձանագրեմ, որ Հայ Առաքելական եկեղեցու պատմական դերակատարությունը մեր Սահմանադրությունն ինքնին ամրագրել է, շատ կարևոր է, որ պետության և եկեղեցու փոխհարաբերությունները ներդաշնակ լինեն։ Կարծում եմ՝ այդ ներդաշնակությունը խաթարված է միանշանակ, մենք բոլորս դա տեսնում ենք։ Չտեսնել այդ ամենը չի կարելի, և կարծում եմ թե՛ եկեղեցին, թե՛ պետությունը պետք է իրենց վերաբերելի բոլոր գործիքակազմերը կիրառելով փորձեն ոչ միայն իրենք ներդաշնակություն ձևավորել, այլևս ես ինքս՝ որպես ՄԻՊ, որպես ապաքաղաքական մարմին ապտրաստ եմ կամուրջ հանդիսանալ բոլոր խնդիրները լուծելու տեսանկյունից։ Բոլոր սուբյեկտները պետք է պահպանեն իրենց վերաբերելի գործիքակազմերը»,-ասել է Մանասյանը։