23 Դեկ
2024
-1.2° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հեղեղումներից տուժած վայրերում անկած կենդանիները  մեծացնում  են հիվանդությունների տարածման ռիսկը

Հեղեղումներից տուժած վայրերում անկած կենդանիները  մեծացնում  են հիվանդությունների տարածման ռիսկը

Լոռու և Տավուշի աղետի գոտիներում առկա են անկած կենդանիներ, որոնց ոչ ճիշտ ոչնչացնելու պարագալում մեծանում է հիվանդությունների տարածման ռիսկը. այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

«Ուստի, անասնահամաճարակային իրավիճակը վերահսկելու և հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, հորդորում ենք անկած կենդանիներ նկատելու դեպքում այդ մասին տեղեկացնել տվյալ համայնքի անասնաբուժական ծառայություն կամ զանգահարել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին 118 հեռախոսահամարով»,- նշված է հաղորդագրության մեջ: