
Բլինքենը և Ֆիդանը քննարկել են խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու հնարավորությունները
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պրահայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում:
Կողմերը քննարկել են Գազայում հրադադարի համաձայնության հասնելու ջանքերը։ Բլինքենը և Ֆիդանը քննարկել են նաև կովկասյան տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու հնարավորությունները։