22 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը ԵԱՏՄ շուկա արտահանումն ավելացրել է 14 անգամ․ Միշուստին

Հայաստանը ԵԱՏՄ շուկա արտահանումն ավելացրել է 14 անգամ․ Միշուստին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Հայաստանը 14 անգամ ավելացրել է արտահանումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկա, իսկ երկրի համախառն ներքին արդյունքի աճը գերազանցել է 8,5 տոկոսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՌԴ վարչապետն ասել է ԵԱՏՄ-ի 10-ամյակի կապակցությամբ Ռոսիա-24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Միշուստինը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունից օգուտ են ստանում բոլոր հինգ անդամ պետությունները՝ հստակեցնելով, որ դա առաջին հերթին ներքին սահմաններին մաքսային հսկողության բացակայության արդյունքում է։

«Արտոնյալ հասանելիության շնորհիվ, ընդհանուր առմամբ, բազմապատկվել են փոխադարձ առևտրի ծավալները։ Օրինակ, Հայաստանը միության շուկա արտահանումն ավելացրել է 14 անգամ, Բելառուսը և Ղազախստանը՝ ավելի քան կրկնակի, Ղրղզստանը՝ եռակի», -ասել է ՌԴ վարչապետը։

Միշուստինն անդրադարձել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների համախառն ներքին արդյունքների աճին և հայտնել, որ նախորդ տարվա արդյունքներով գերազանցվել են համաշխարհային տեմպերը։