
Իրանի նախագահը կայցելի Թուրքիա
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին կայցելի
Թուրքիա: Այդ մասին այսօր Անկարայում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ
համատեղ ասուլիսում տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
Նրա նշել է, որ այցը տեղի կունենա մոտ ապագայում: Հստակ ժամկետներ
չկան։