26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պաղեստինը հույս ունի 200 խաղաղ բնակչի տարհանել Ռաֆահ անցակետով

Պաղեստինը հույս ունի 200 խաղաղ բնակչի տարհանել Ռաֆահ անցակետով

Պաղեստինը ակնկալում
է Գազայի հատվածից Ռաֆահ անցակետով տարհանել 200 վիրավորների և օտարերկրացիների ասել է Ռուսաստանում Պաղեստինի
դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը․ հայտնում է
Տ
ԱՍՍ-ը։

«Դեռ չգիտենք, միայն
ասվել է, որ Ռաֆահի անցակետը բացվելու է 200 ծանր վիրավորների համար, միգուցե օտարերկրացիների
համար, դեռ ոչ ոք չի գնացել, սպասում ենք»,- ասել է նա՝  պատասխանելով՝ արդյոք բաց է Ռաֆահի անցակետը։

Ավելի վաղ Պաղեստինում
 ռուսական առաքելության խոսնակ Ալիյա Զարիպովան
ՏԱՍՍ-ին հայտնել է, որ ռուս դիվանագետները Ռամալլահում ստուգում են ԶԼՄ-ների տեղեկատվությունը
Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին Ռաֆահ անցակետի բացման մասին՝ օտարերկրացիների
տարհանման վերաբերյալ։ Զարիպովան հայտնել է, որ Գազայի հատվածից տարհանման ռուսական
ցուցակում կա ավելի քան 900 մարդ, այդ թվում՝ 500-ից ավելի ռուսներ։