
Արարատ Միրզոյանը ժամանեց խորհրդարան՝ հանդիպելու ՔՊ-ի հետ
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ժամանեց խորհրդարան՝ հանդիպելու իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։ Նախարարը հրաժարվեց հարցերի պատասխանել․ այս մասին տեղեկացնում է «Ազատություն Ռադիոկայան»-ը։
Միրզոյանը և իշխանական խմբակցության հանդիպումը նախապես ծրագրված էր: Ավելի վաղ իշխանական պատգամավորներից մեկն «Ազատությանը« հայտնել էր՝ «հայտարարված օրակարգ չկա»։