
Ստամբուլում հարձակվել են ադրբեջանական SOCAR նավթային ընկերության գրասենյակի վրա
Այսօր Ստամբուլում ակցիա է տեղի ունեցել ընդդեմ ադրբեջանական նավթը Իսրայել մատակարարելու, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Ակցիայի ընթացքում ցուցարարները հարձակվել են Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության շենքի վրա, որը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով նավթ է ուղարկում Իսրայել:
Կադրերում երևում է, թե ինչպես են ակցիայի մասնակիցները կարմիր ներկ լցնում շենքի վրա և փորձում ներխուժել տարածք։