
Արմեն Չարչյանը «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն է նշանակվել
ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, բժիշկ Արմեն Չարչյանը
կրկին ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը:
Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ պաշտոնին
վերանշանակվել է ԲԿ-ի միակ բաժնետեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու որոշմամբ:
Հիշեցնենք, որ պրոֆեսոր Արմեն Չարչյանն իր դեմ քրեական գործի հարուցումից
հետո էր հրաժարվել ԲԿ տնօրենի պաշտոնից` չնայած գործն ու իրեն կալանավորելու որոշումը
քաղաքական էր համարում:
Արմեն Չարչյանը բժշկական գիտությունների դոկտոր է, դոցենտ:181 տպագրված
գիտական աշխատությունների հեղինակ: Որպես վիրաբույժ մասնակցել է Արցախի հերոսամարտին: