26 Դեկ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բուդապեշտում տասնյակ հազարավոր ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացնում ՆԱՏՕ-ի գործողությունների դեմ

Բուդապեշտում տասնյակ հազարավոր ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացնում ՆԱՏՕ-ի գործողությունների դեմ

Տասնյակ հազարավոր հունգարացիներ ամբողջ երկրից մասնակցել են Բուդապեշտի կենտրոնում «Խաղաղության երթին»՝ ընդդեմ Հունգարիայի ներգրավվածության Ուկրաինայի հակամարտությանը և ՆԱՏՕ-ի կողմից Եվրոպայում նոր պատերազմի սանձազերծմանը․ տեղեկացնում է РИА Новости-ն։

«Եվրոպական առաջնորդները այրվում են պատերազմական տենդով։ Փող, զենք և զինտեխնիկա ուղարկելուց հետո նրանք արդեն ռազմական օգնություն են ծրագրում Ուկրաինային։ Փաստորեն, Ֆրանսիայի նախագահը բանավեճ կբացեր միջուկային զենքի կիրառման մասին։ Մենք պետք է դադարեցնենք ռազմական խելագարությունը» – ասվում է երթի կազմակերպիչների հայտարարության մեջ։

Հանրահավաքի տասնյակ հազարավոր մասնակիցներ պահել են ազգային դրոշներ, իրենց քաղաքների անուններով ցուցանակներ և պաստառներ՝ ի պաշտպանություն իշխող «Ֆիդես» կուսակցության: Հնչում են ազգային երգեր, հայրենասիրական կարգախոսներ։

Կազմակերպիչները, երթի մեկնարկից առաջ դիմելով ցուցարարներին, ասացին, որ նոր հակամարտությունը Եվրոպայում «այլևս ֆանտազմագորիա չէ», քանի որ «ՆԱՏՕ-ի ղեկավարներն այժմ զբաղված են դրան նախապատրաստվելով»։

Նրանք նաև նշել են, որ հունգարացիները երթին եկել են ոչ միայն մարզերից, այլև արտասահմանից, մասնավորապես՝ Ռումինիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից և Կանադայից։