26 Դեկ
2024
0.8° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպան շտապում է դեպի պատերազմ՝ դեպի իր կործանումը գնացքով, որի արգելակները խափանվել են, իսկ մեքենավարը խելագարվել է, դա պետք է կանգնեցնել․ Օրբան

Եվրոպան շտապում է դեպի պատերազմ՝ դեպի իր կործանումը գնացքով, որի արգելակները խափանվել են, իսկ մեքենավարը խելագարվել է, դա պետք է կանգնեցնել․ Օրբան

Հունգարիայի կառավարությունը ցանկանում է թույլ չտալ Եվրոպային պատերազմել Ռուսաստանի հետ և գիտի, թե ինչպես դա անել: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Դանուբի Մարգրիտ կղզում ի պաշտպանություն ուկրաինական հակամարտության սրման դեմ կառավարության քաղաքականության անցկացվող հանրահավաքի ժամանակ․ գրում է ТАСС-ը։

«Մեր առջև հսկայական խնդիր է դրված, որը նախկինում երբեք չենք ունեցել: Մենք պետք է թույլ չտանք Եվրոպային պատերազմի մեջ մտնել, որը կհանգեցնի իր իսկ կործանմանը»,- ասել է Օրբանը՝ հավելելով, որ «Հունգարիայի կառավարությունը գիտի, թե ինչպես դա անել»: »: Նրա խոսքով, անհրաժեշտ է կանխել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի վտանգավոր ծրագրերի իրականացումը, որոնք կհանգեցնեն Ուկրաինայում հակամարտության ընդլայնմանը, և Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում քվեարկել այն կուսակցությունների օգտին, որոնք հանդես են գալիս խաղաղության, այլ ոչ թե պատերազմի օգտին:

Թվարկելով Արևմուտքի պատերազմական ծրագրերը, որոնք ներառում են զորքեր ուղարկել Ուկրաինա և նրան ավելի շատ զենք մատակարարել, Օրբանն ասել է, որ «Եվրոպան պատրաստվում է պատերազմի և ամեն օր նոր փուլ է անցնում դժոխքի ճանապարհին»։ Նրա խոսքով, «Եվրոպան շտապում է դեպի պատերազմ՝ դեպի իր կործանումը գնացքով, որի արգելակները խափանվել են, իսկ մեքենավարը խելագարվել է», և դա պետք է կանխել։