Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադն իր թեկնածությունն է առաջադրել նախագահական ընտրություններին
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իր թեկնածությունն է առաջադրել նախագահական առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու համար․ այս մասին հայտնում է IRIB-ը։
Ահմադինեջադն Իրանի Իսլամական Հանրապետության վեցերորդ նախագահն է։ Նա ընտրվել է 2005-ին և պաշտոնավարել մինչ 2013-ը:
Նրանից բացի, գրանցվել է ևս 12 թեկնածու։
Թեկնածուների գրանցումը կավարտվի հունիսի 3-ին։ Հունիսի 4-ից հունիսի 10-ն Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը կուսումնասիրի յուրաքանչյուր գրանցողի համապատասխանությունն անհրաժեշտ պահանջներին:
Մասնավորապես, քվեարկելու համար կարող են գրանցվել 40-ից 75 տարեկան մարդիկ, որոնք ունեն առնվազն մագիստրոսի կոչում։ Այն բանից հետո, երբ խորհուրդը կքննարկի դիմումները, Իրանի ներքին գործերի նախարարությունը հունիսի 11-ին կհայտարարի հաստատված թեկնածուներին, որին կհաջորդի նախընտրական քարոզարշավը, որը, իր հերթին, կտևի մինչև հունիսի 26-ը: