Ստամբուլում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել․ փլատակների տակ մարդիկ կան
Ստամբուլում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել, մահացել է մեկ մարդ, վիրավորվել՝ յոթը․ այս մասին հայտնում է է Haberturk-ը ։
Փլուզումը տեղի է ունեցել Քյուչյուքչեքմեջե շրջանում, որը գտնվում է Ստամբուլի եվրոպական կողմում՝ քաղաքի հարավային մասում։
Ավերված շենքի փլատակների տակից դուրս են բերել մեկ դի։ Ութ մարդ տուժել է, նրանցից երկուսի վիճակը ծանր է, հստակեցրել է Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը։ Նրա խոսքով՝ փլատակների վերականգնման փրկարարական աշխատանքներն ավարտվել են։
Շենքը կառուցվել է 1988 թվականին։ Դրա փլուզման պատճառը պաշտոնապես հայտնի չէ։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։