25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առաջիկա օրերին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու վտանգ կա. Լեմկինի ինստիտուտը նախազգուշացման ամենաբարձր մակարդակն է հայտարարել

Առաջիկա օրերին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու վտանգ կա. Լեմկինի ինստիտուտը նախազգուշացման ամենաբարձր մակարդակն է հայտարարել

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը կարմիր` ամենաբարձր
նախազգուշացումն է հայտարարել
Ադրբեջանի համար` պայմանավորված առաջիկա օրերին և շաբաթներին այդ երկրի կողմից Հայաստան
ներխուժման անհանգստացնող հավանականությամբ:

«Ադրբեջանը վաղուց է տենչում Հայաստանի հարավային Սյունիքի մարզը, որը ոչ վաղ անցյալում
քննարկվում էր որպես վայր, որտեղով անցնելու էր Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող «Զանգեզուրի
միջանցքը»:

Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող
վերջին քաղաքական զարգացումները՝ այդ թվում՝ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ներխուժումն
Արցախ և տարածքի բռնազավթավումը, ինչպես նաև Թուրքիայում և Ադրբեջանում տարածված ցեղասպանական
հայատյացության աստիճանը, մեծ ռիսկ կա, որ Ադրբեջանի ներխուժումը կարող է վերածվել
ցեղասպանության:

Աշխարհին հիշեցնում ենք՝ ցեղասպանությունը
միայն զանգվածային սպանությունների միջոցով չի արտահայտվում, ինչպես եղավ 2023 թվականի
սեպտեմբերին Արցախի բռնազավթման ժամանակ: Ցեղասպանությունը կարող է արտահայտվել նաև
կոտորածի, վայրագության և ա բռնի տեղահանման միջոցով»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ չնայած Ադրբեջանի պաշտոնյաները վերջերս խուսափում
են Սյունիքով անցնող «Զանգեզուրի միջանցքի» ծրագրից, այնուամենայնիվ, անհանգստանալու
պատճառներ կան, քանի որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հարավային Սյունիքի մարզն
անվանել «Արևմտյան Ադրբեջան»: