22 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«3+3» ձևաչափից հրաժարումը չի նշանակում հրաժարվել ՀՀ֊Ադրբեջան֊Վրաստան եռակողմ ձևաչափից. Սամխարաձե

«3+3» ձևաչափից հրաժարումը չի նշանակում հրաժարվել ՀՀ֊Ադրբեջան֊Վրաստան եռակողմ ձևաչափից. Սամխարաձե

Վրաստանը փորձում է առաջնորդի դեր ստանձնել տարածաշրջանում. հայտարարել
է երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն՝
երկրի հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Այստեղից են գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները
կարգավորելու մեր ջանքերը։ Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, ապա այստեղ մենք շատ հստակ
դիրքորոշում ունենք. մենք չենք մասնակցի այս ձևաչափին այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը
չի դադարեցրել վրացական տարածքների օկուպացիան և չճանաչի Վրաստանի տարածքային ամբողջականությունը։
Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք զարգացնի երկկողմ հարաբերությունները Թուրքիայի
հետ, և չենք փորձի եռակողմ հարաբերությունների ձևաչափ ստեղծել Վրաստանի, Հայաստանի
և Ադրբեջանի միջև։ Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կնպաստի Կովկասում
և՛ քաղաքական, և՛ տնտեսական համագործակցությանը»,- ասել է Սամխարաձեն։