Ֆրանսիայում բնակվող հրեաների տան պատերին «Դավիթի աստղ» են պատկերել
Ֆրանսիայի որոշ շրջաններում, այդ թվում՝ Փարիզում, Դավիթի աստղը
պատկերող սիմվոլներ են հայտնվել այն տների պատերին, որտեղ հրեաներ են ապրում։
Սեն-Ուենի քաղաքապետ Քարիմ Բուամրանը դատապարտել է հակասեմական
գործողությունները։ Քաղաքային ծառայություններն արագորեն սկսել են պատերից հեռացնել
խորհրդանիշները: Սեն-Ուենում նաև գրություններ են հայտնվել՝ «Պաղեստինը կհաղթահարի»: