Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Եգիպտոսի կառավարությունը հրաժարական է ներկայացրել. երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին վարչապետ Մուստաֆա Մադբուլիին հանձնարարել է ձևավորել նախարարների նոր կաբինետ․ տեղեկացնում է նախագահի գրասենյակը։
Հունիսի 3-ին նախագահ աս Սիսին ընդունել է Մադբուլիին, որը նախագահին է փոխանցել կառավարության հրաժարականի դիմումը։
«Նախագահը Մադբուլիին հանձնարարել է նոր կառավարություն ձևավորել բարձր որակավորում ունեցող, իրազեկ և փորձառու անձանց մասնակցությամբ՝ հասնելու բազմաթիվ նպատակների», – նշված է հաղորդագրության մեջ։
Ապրիլի սկզբին աս Սիսին սկսել է Եգիպտոսի նախագահի պաշտոնում իր երրորդ ժամկետը: Մադբուլին վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից։