26 Դեկ
2024
3.4° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը չեն դիտարկում Ուկրաինա ռազմական խորհրդականներ ուղարկելու հարցը․պետքարտուղարության ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը չեն դիտարկում Ուկրաինա ռազմական խորհրդականներ ուղարկելու հարցը․պետքարտուղարության ներկայացուցիչ

Հյուսիսատլանտյան դաշինքը և ԱՄՆ-ը ներկայումս չեն դիտարկում Ուկրաինա ռազմական խորհրդատուներ ուղարկելու հարցը: Այս մասին Վաշինգտոնի ռազմական դիտորդների խմբի հետ (Defense Writers Group) հանդիպմանը հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը․ հաղորդում է ТАСС-ը։

«Այսպիսով, խորհրդականներ: Սա ներկայումս չի քննարկվում դաշինքի շրջանակներում: ՆԱՏՕ-ն չի դիտարկում  խորհրդականներ Ուկրաինա ուղարկելու հարցը: Դա չի աջակցվում գլխավոր քարտուղարի կղմից: Միացյալ Նահանգները դա չի քննարկում», – ասել է Սմիթը, որն աշխատում է Պետքարտուղարության համակարգում։

Միևնույն ժամանակ, մշտական ​​ներկայացուցիչը հաստատել է, որ ՆԱՏՕ-ն չի բացառում, որ ստանձնելու է Ուկրաինայի զինված ուժերի վարժանքների համակարգումը։