06 Հոտ
2024
25.3° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում գրանցվել է նախագահի 81 թեկնածու

Իրանում գրանցվել է նախագահի 81 թեկնածու

Այսօր Իրանի նախագահի թեկնածուների գրանցման վերջին օրն էր, ընտրություններին գրանցվել է 81 թեկնածու, տեղեկացնում են իրանական լրատվամիջոցները։

Թեկնածուների գրանցումը սկսվել է մայիսի 29-ին և ավարտվել այսօր՝ տեղի ժամանակով ժամը 18:00-ին։ Պահապանների խորհուրդը յոթ օր շարունակ կուսումնասիրի թեկնածուների որակավորումը, իսկ նրանց անունները կհրապարակվեն հունիսի 11-ին։

Նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը կսկսվի ն հունիսի 12-ին և կտևի մինչև հունիսի 27-ը, և վերջապես հունիսի 28-ին կանցկացվեն տասնչորսերորդ նախագահական ընտրությունները, որոնք կընտրեն ժողովրդի կողմից ուղղակիորեն ընտրված իններորդ նախագահին։