26 Դեկ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքը կարող է նոր «մայդան» իրականացնել Վրաստանում․ Միխայիլ Գալուզին

Արևմուտքը կարող է նոր «մայդան» իրականացնել Վրաստանում․ Միխայիլ Գալուզին

Արևմուտքը փորձում է մինչև հոկտեմբեր Վրաստանում նոր «մայդանի» սցենար իրականացնել՝ Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ լարվածության նոր օջախ ստեղծելու համար. այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք տեսնում ենք Վրաստանում իրավիճակը սրելու արևմտյան երկրների փորձերը հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Չենք բացառում, որ նպատակը նոր «մայդան» իրականացնելն է՝ Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության հերթական օջախ ստեղծելու ակնկալիքով»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ երկրները ճնշում են գործադրում ինքնիշխան պետությունների վրա։

Գալուզինը նաև ուշադրություն է հրավիրել Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտաքին գործերի նախարարների մասնակցությանը մայիսի կեսերին Թբիլիսիում տեղի ունեցած փողոցային ցույցերին. «Դա դժվար է բնութագրել որպես այլ բան, քան բացահայտ միջամտություն անկախ պետության ներքին գործերին։ Այս բոլորը վանող օրինակներ են նեոգաղութատիրական գործելաոճի՝ իրենց կամքը պարտադրելու այն երկրներին, որոնց ինքնիշխանությունը փորձում են սահմանափակել»,-նշել է Գալուզինը։