24 Նոյ
2024
13.1° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի նախագահի ընտրությունների համար գրանցվել է չորս կին

Իրանի նախագահի ընտրությունների համար գրանցվել է չորս կին

Չորս կին է գրանցվել Իրանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար․ այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը։

Գործակալությունը նշել է նրանց անունները՝ Զոհրե Էլահիյան, Սեյեդեհ Համիդե Զարաբադի, Խաջար Չենարանի եւ Ռաֆաթ Բայաթ։ Նրանք բոլորը Իրանի խորհրդարանի (մեջլիսի) նախկին պատգամավորներ են։

Էլահիյանը 56 տարեկան է, կրթությամբ՝ բժիշկ, այժմ աշխատում է Իրանի Բժշկական գիտությունների ակադեմիայում։

Զարաբադին 45 տարեկան է, ներկայացնում է բարեփոխիչների թևը։

Չենարանին 45 տարեկան է, եղել է մեջլիսի պատգամավոր։

Բայաթը 66 տարեկան է, կրթությամբ՝ սոցիոլոգ։

Մայիսի 30-ից մինչեւ հունիսի 3-ը Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի է ունեցել նախագահի թեկնածուների գրանցում։ Արտահերթ ընտրությունները, որոնք նշանակված են հունիսի 28-ին, տեղի կունենան նախագահ Էբրահիմ Ռաիսիի զոհվելու հետ կապված՝ ուղղաթիռի վթարի հետեւանքով։ Հինգ օրում գրանցվել է 80 մարդ։ Բայց բոլորը չէ, որ կդառնան ընտրությունների թեկնածու, քանի որ դեռ յոթ օր նրանց գործերը քննվելու են Սահմանադրության պահապանների խորհրդում՝ նախագահի թեկնածուի որակավորման համապատասխանությունը պարզելու համար։ Մասնակիցների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին։