Կիրանցում Մհերը տունն է քանդում, Խանումը՝ տեղափոխվում․ նախկին գյուղապետ
Գյուղում մարդիկ տներն են քանդում. ABC media-ի հետ զրույցում ասել է Կիրանցի նախկին գյուղապետ Հմայակ Նազարյանը։
«Արդեն մարդկանց տները քանդում են, սահմանը գծում են։ Մհերն ա տունը քանդել, տանիքը պոկել։ Խանումն էլ տեղափոխվելու մասին ա մտածում։ Վագոն ունի, պիտի հանի։ Թուրքերին անցնող հատվածում լույսերն են անջատում»,- ասել է Նազարյանը։
Հարցին, թե ի՞նչ իրավիճակ է ճանապարհներին՝ Նազարյանը պատասխանել է՝ ասելով․ «Ճանապարհին կամուրջ են սարքում։ Էն շրջանցիկ ճանապարհն էլ ոնց-որ սարքում են»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացը մեկնարկել է Տավուշի մարզից ապրիլի 21-ից։ Այդ սահմանագծում-սահմանազատումը ապօրինի են համարում ընդդիմադիրները։ Այդ գործընթացի դեմ պայքարելու համար Կիրանցից սկսեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը հունիսի 9-ին մեծ հանրահավաք է կազմակերպելու Երևանի՝ Հանրապետության հրապարակում։