24 Նոյ
2024
7° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ ռիսկեր կարելի էր մեղմացնել, եթե երկրի ղեկավարությունը չնախընտրեր հրավիրել ԵՄ առաքելությանը․ Գալուզին

Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ ռիսկեր կարելի էր մեղմացնել, եթե երկրի ղեկավարությունը չնախընտրեր հրավիրել ԵՄ առաքելությանը․ Գալուզին

Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի դեմ հետախուզական տվյալներ է հավաքում, ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Այսօր Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ ռիսկեր կարելի էր մեղմացնել, եթե 2022 թվականին Երևանը համաձայներ  Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կայունացմանն ուղղված ՀԱՊԿ-ի՝  համալիր միջոցառումներ իրականացնելու առաջարկին։ Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» անվան տակ զբաղված է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ», – նշել է Գալուզինը։

Նրա խոսքով՝  ՀԱՊԿ-ի դեպքում «խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, այդ թվում՝ ռազմատեխնիկական օգնության, դիտորդական առաքելություն ուղարկելու, սահմանապահ զորքերի կրթության հարցում օգնության»։