22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բագրատ Սրբազանը ներկայացրել է անցումային կառավարության գործառույթները

Բագրատ Սրբազանը ներկայացրել է անցումային կառավարության գործառույթները

Բագրատ Սրբազանն այսօր երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփման ժամանակ ներկայացրել է Անցումային (ժամանակավոր) կառավարության գործառույթները․«Անցումային (ժամանակավոր) կառավարությունն ունենալու է երեք գործառույթ.

1․ Հաշտության կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում։

2․ Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել։

3․ Պատրաստել արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, որը կսահմանվի, իսկ ժամանակավոր կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը: