
Պատմությունը նոր դավաճաններ արձանագրելիս, ֆիքսում է տարածքային կորուստները ևս. Աբրահամյան
Ինչո՞ւ է Փաշինյանը կրկին դաշտ նետում «զրոյական կետի»-ի թեզը:
Նպատակը պատմությունը խմբագրելն ու մեծ դավաճանությունը քողարկելն է։ «Facebook»-ի
իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նոր կետից, նոր էջից կամ զրոյական կետից սկսելու մասին հայտարարություններն
իրենց նպատակին չեն ծառայելու, որովհետև այն լծակները, որոնք քպ-ն ունի, բնականաբար,
ժամանակավոր են:
Խնդիրն այն է, որ պատմությունը նոր դավաճաններ արձանագրելիս, ցավոք,
ֆիքսելու է նոր տարածքային զիջումներն ու պետականությանը հասցված ծանր հարվածները: