
Ուկրաինայում հեպատիտի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Ուկրաինայի Վիննիցայի
մարզում արտակարգ իրավիճակ է հայտարարվել հեպատիտ A-ով զանգվածային վարակների պատճառով։
Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում տալով Ուկրաինայի առողջապահության
նախարարությանը։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ տարածաշրջանում խստացվել են հակահամաճարակային
միջոցառումները։ Հանրային տրանսպորտի մաքրման և ախտահանման նկատմամբ վերահսկողությունն
ուժեղացվել է։ Արգելված է տնական արտադրանքի վաճառքը տոնավաճառներում, չեղարկվել են
զանգվածային միջոցառումները։ Տեղական իշխանությունները նաև խստացրել են վերահսկողությունը
քաղաքի և շրջանի շուկաներում սանիտարահիգիենիկ պահանջների և հակահամաճարակային կանոնների
պահպանման նկատմամբ: