
Եմենը հայտարարել է Պաղեստինին ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին և հարվածներ է հասցրել իսրայելական օբյեկտներին
Եմենի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Յահյա Սարին հայտարարել է Պաղեստինին
ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին։
Նա նշել է, որ Եմենի զինված ուժերը արդեն իսկ հարվածներ են
հասցրել իսրայելական օբյեկտներին՝ «հաջակցություն պաղեստինյան ժողովրդի»։
«Մեր զինված ուժերը
բալիստիկ և թևավոր հրթիռներով հզոր հարվածներ են հասցրել, ինչպես նաև մեծ քանակությամբ
անօդաչու թռչող սարքերով են հարվածել Իսրայելի տարբեր թիրախների։
Մենք կշարունակենք
հրթիռներով ու ԱԹՍ-երով ավելի հզոր գրոհները այնքան ժամանակ, մինչև իսրայելական ագրեսիան
Պաղեստինի ժողովրդի դեմ դադարի»,- հայտարարել է Սարին։