Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարները կախված է Բաքվի և Երևանի քաղաքական կամքից ․ Ադրբեջանում ՌԴ դեսպան
Ռուսաստանը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, խորհրդատվական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում, հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի շարունակական գործընթացին։ Կարծում ենք, որ այն պետք է լինի կայուն, հավասարակշռված և փոխադարձաբար ընդունելի», – նշել է դիվանագետը։
Նա նաև ընդգծել է, որ ռուսական կողմը ողջունում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական գործընթացը, այդ թվում՝ մայիսի 10-ին և 11-ին Ալմա Աթայում խաղաղության պայմանագրի շուրջ երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները։
«Սա ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարգավաճման հասնելու համար»,- նշել է դեսպանը։
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների վերաբերյալ Եվդոկիմովը հայտարարել է, որ դա կախված կլինի Բաքվի և Երևանի քաղաքական կամքից։
«Հուսով եմ, որ դա շուտով տեղի կունենա», – եզրափակել է նա: