28 Սեպ
2024
19.1° c ԵՐԵՎԱՆ
9.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևան-Սևան ճանապարհին գտնվող բենզալցակայանը շահագործվել է առանց իրավունքի. «Հետք»

Երևան-Սևան ճանապարհին գտնվող բենզալցակայանը շահագործվել է առանց իրավունքի. «Հետք»

Երևան֊Սևան ճանապարհին գտնվող բենզալցակայանը, որի տարածքում տեղի էր ունեցել պայթյուն, շահագործվել է առանց իրավունքի, գրում է «Հետքը»։

Ըստ ներկայացված տվյալների՝ 2021-ի դեկտեմբերին հիմնադրված ՍՊԸ-ն 2023 թ.-ից սկսած հայտնվել է տարբեր արգելանքների տակ։

Վերջին արգելանքը դրվել է պայթյունից ժամեր առաջ՝ հունիսի 6-ին:

Փետրվարին լցակայանի գործունեությունը դադարեցվել է, քանի որ այն չի ունեցել փորձաքննության դրական եզրակացություն։

2024թ. փետրվարի 14-ին տեսչական մարմնի կողմից ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության, և լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է պաստառ՝ «մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար»:

2022–ին «Գազ օիլ» ընկերությունը ՀԴՄ շահագործման կանոնների խախտման հիմքով 2 անգամ տուգանվել է նույն չափով՝ 2 մլն 44 հազար դրամով։