25 Նոյ
2024
8.7° c ԵՐԵՎԱՆ
5.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմտյան քաղաքական գործիչներին պետք չէ խաղաղություն հետխորհրդային տարածքում․ Բելառուսի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ

Արևմտյան քաղաքական գործիչներին պետք չէ խաղաղություն հետխորհրդային տարածքում․ Բելառուսի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ

Արևմուտքն իր առջև խնդիր է դնում վեճեր առաջացնել հետխորհրդային տարածքում գտնվող բոլոր երկրների միջև և այստեղ հակամարտություններ հրահրել. հայտարարել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Գայդուկևիչը Белта գործակալության յութուբյան ալիքի «Թեմայում» նախագծում՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահի այցն Ադրբեջան և Արցախ։

Գայդուկևիչը վստահություն է հայտնել, որ Արևմուտքը չի ցանկանում, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ ապրեն։ Արևմտյան քաղաքական գործիչներին դա պետք չէ, ինչպես խաղաղությունն Ուկրաինայում, հավելել է նա։ «Իսկ Բելառուսը ցանկանում է խաղաղություն: Մենք ուզում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն չլինի, մենք ուզում ենք, որ պատերազմ չլինի Ուկրաինայում: Մենք ուզում ենք, որ խաղաղություն լինի հետխորհրդային տարածքում: Ինչո՞ւ, որովհետև մենք այստեղ ենք ապրում»,- ամփոփել է պաշտոնյան։