Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցների սահմանումը ԱՄՆ-ի սխալն է. Վրաստանի փոխվարչապետ
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ն վիզային պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ կառավարության անդամների, խորհրդարանի և նրանց հարազատների նկատմամբ: Վաշինգտոնը պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ երկրում ընդունված օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետ կապված: Միացյալ Նահանգները շարունակում են խորապես անհանգստացած լինել «Վրացական երազանք» կուսակցության հակաժողովրդավարական գործողություններով, ինչպես նաև նրա վերջին հայտարարություններով և հռետորաբանությամբ: «Այս գործողությունները վտանգում են Վրաստանի եվրոպական ապագան և հակասում են Վրաստանի սահմանադրությանը և նրա ժողովրդի ձգտումներին»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը:
Վրաստանի փոխվարչապետ Թեա Ծուլուկիանին նշել է, որ Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցների սահմանումը ԱՄՆ-ի սխալն է: Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը խնդիր է ԱՄՆ-ի համար: Վրաստանը միշտ հավատարիմ է եղել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությանը, հայտարարել է փոխվարչապետը: