Ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 երկարաձգելու ծրագիրը մեկնարկելու է հաջորդ տարի
Հայաստանի ատոմային
էլեկտրակայանի շահագործման ժամկետը կրկնակի երկարաձգելու ծրագիրը կմեկնարկի հաջորդ
տարի, այդ նպատակի համար 2024-ին կհատկացվի 20.2 մլրդ դրամ․ այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Գնել Սանոսյանը․ հաղորդում է «Արմենպրես»-ը։
Սանոսյանը նշել է, որ ատոմակայանի հետ կապված կա երկու գործընթաց:
«Ունենք ատոմակայանի
շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիր: Այդ ծրագիրը սկսվել և մի քանի տարի
է արդեն, որ շարունակվում է: Այդ ծրագրի շրջանակներում հաջորդ տարի նախատեսված է 7
մլրդ դրամ՝ մի շարք աշխատանքներ շարունակելու և ավարտելու: Եվ հաջորդ տարի նախատեսում
ենք սկսել կրկնակի երկարացման ծրագիրը, որի նպատակն է մեր ատոմակայանի աշխատանքի ժամկետը՝
համապատասխան լիցենզիաներով, երկարացնել մինչև 2036 թվականը»,-ասել է նա հավելելով,
որ հաջորդ տարի այդ նպատակի համար նախատեսվել է 20.2 մլրդ դրամ: