29 Դեկ
2024
7.1° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ պատժամիջոցներից ոչ ոք չի վախենում, ինձ համար դա առանձնապես կարևորություն չունի, երբ խոսքը հայրենիքի մասին է․ Կալաձե

ԱՄՆ պատժամիջոցներից ոչ ոք չի վախենում, ինձ համար դա առանձնապես կարևորություն չունի, երբ խոսքը հայրենիքի մասին է․ Կալաձե

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ԱՄՆ պատժամիջոցներն անվանել է անլուրջ և հայտարարել, որ դրանցից ոչ ոք չի վախենում։

«Ոչ ոք չի վախենում այդ պատժամիջոցներից։ Մենք արդեն հայտարարել ենք… այս ամենը լուրջ չէ … ինչ-որ մեկի համար ինչ-որ տեղ ճանապարհորդելու արգելքը խնդիր է ներկայացնում: Ինձ համար դա առանձնապես կարեւորություն չունի, երբ խոսքը հայրենիքի մասին է», – լրագրողների հետ զրույցում ասել Է Կալաձեն։