25 Դեկ
2024
5.6° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազան վերածվել է երեխաների գերեզմանոցի․ ՅՈՒՆԻՍԵՖ

Գազան վերածվել է երեխաների գերեզմանոցի․ ՅՈՒՆԻՍԵՖ

Գազայի հատվածը վերածվել
է երեխաների գերեզմանոցի, մինչ օրս պաղեստինյան անկլավում անչափահասների մահերի թիվը
գերազանցել է 3,4 հազարը․ այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի
մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Էլդեր․ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Էլդերի՝ Գազայի
առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ անկլավում ավելի քան
3450 երեխա է մահացել։  Նա կոչ է արել  Իսրայելի իշխանություններին անհապաղ զինադադար հաստատել
 և մարդասիրական օգնության անխափան հոսքի համար
 բացել բոլոր անցակետերերը

«Եթե մենք դադարեցնենք
կրակը 72 ժամով, դա թույլ կտա 1000 երեխայի կրկին ապահով լինել», – ասել է  ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը: Ջրազրկումից   մանկական
մահացության աճի  սպառնալիք է անկլավում, քանի
որ Գազայում ջրի արտադրությունը կազմում է իր պահանջի 5%-ը: Դա պայմանավորված է նրանով,
որ աղազերծման կայանների մեծ մասը չի աշխատում վնասի կամ վառելիքի բացակայության պատճառով: