03 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
1.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ատեստավորումն ըստ դասագրքի՞, թե՞ առարկայի․ ինչ են ուզում ուսուցիչները

Ատեստավորումն ըստ դասագրքի՞, թե՞ առարկայի․ ինչ են ուզում ուսուցիչները

Օրերս համացանցում ուսուցիչները բողոքում էին ատեստավորման թեստերից։
Ըստ նրանց՝ դրանք անտրամաբանական բարդ են, հանձնարարությունները՝ շատ։

«Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Արամ Փախչանյանն առաջարկում
է խնդիրը բաղդատել երկու բաղադրիչների, և հասկանալ ընկալումներն ու իրականությունը։

Ըստ մասնագետների՝ խնդիրը ոչ թե թեստերի մեջ է, այլ ատեստավորումը
հանձնել ցանկացող ուսուցիչների։ Բանն այն է, որ ուսուցիչները բողոքում են, ոչ թե բուն
բարդությունից, այլ հիմնականում այն հանգամանքից, որ դրանք դասագրքերից չեն ու չեն
համապատասխանում այն նյութին, ինչը գրված է դասագրքերում։ Ստացվում է՝ ոչ թե առարկայի
մասնագետ են, այլ այդ առարկայի դասագրքի։

«Մենք էն վիճակում չենք, որ մեզ թույլ տանք վատ կրթական համակարգ,
դա ուղիղ ճանապարհ է դեպի գերեզման, որը մենք բարեհաջող կերպով գնում ենք արդեն 30
տարի շարունակ»,-ասում է Արամ Փախչանյանը։

Շարունակությունը՝ ռեպորտաժում։