24 Նոյ
2024
7.6° c ԵՐԵՎԱՆ
7.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս իշխանություններն այսօր փորձում են փոխել հայ ժողովրդի էությունն ու ինքնությունը․ Օսկանյան

Այս իշխանություններն այսօր փորձում են փոխել հայ ժողովրդի էությունն ու ինքնությունը․ Օսկանյան

Այս իշխանություններն այսօր փորձում են փոխել հայ ժողովուրդի էությունն, ինքնությունն․ Արարատը մեր կյանքից իսպառ վերանալու է․ ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Այս իշխանության օրոք մենք կորցրել ենք Ղարաբաղը, ոչ միայն Ղարաբաղը՝ որպես պետություն, ընդհանրապես՝ որպես տարածք, որպես ժողովուրդ, որպես հայրենիքի մաս։

Այսօր Արցախ գոյություն չունի։ Սկուտեղի վրա, այս իշխանությունն Արցախը հանձնել է Ադրբեջանին։ Ադրբեջանն անգամ իրենց ամենալավ երազում չէին կարող պատկերացնել, որ նման իրավիճակ կարող է ստեղծվել։ Բայց այս իշխանություններին հաջողվեց իսկապես դա անել, հանձնեցին Ադրբեջանին դատարկ Արցախ։

Սկսված Կիրանցից մենք շարունակելու ենք ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում տարածքներ զիջել։

Այս իշխանությունները, որպեսզի կարողանան այս ամենն ընկալելի իրավիճակ դարձնել, նրանք փորձում են այսօր նաև փոխել հայ ժողովրդի էությունն, ինքնությունը։ Արարատը մեր կյանքից իսպառ վերանալու է։ Ցեղասպանության մասին խոսողները կարող են ինչ-որ պատժի ենթարկվել, Արցախ անունը տվողները կարող են կտտանքների ենթարկվել։

Այսօր մեր պայքարը այս ամենի դեմ է։ Հայաստանն այս իշխանությունների համար, դա  աշխարհաքաղաքական մի տարածք է, որտեղ մարդիկ կարող են ապրել, միգուցե և հայեր, բայց իրենց սահմանմամբ հայեր, որը անուն է միայն, ինչ-որ պիտակ է»,- ասել է Օսկանյանը։