
Տիգրան Աբրահամյանը ՔԿՀ-ում տեսակցել է Գրիգորի Խաչատուրովին և Մամիկոն Ասլանյանին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգմավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյանն
իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում
հանդիպել է գեներալ Գրիգորի Խաչատուրովի և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:
«Մամիկոնը դեռ բրոնզե դարից կալանքի մեջ է, իսկ գեներալի «նստած»
լինելը իշխանությունը հետագայում դատարանում կփորձի «հիմնավորել» կալանավայրի պաշտպանության
կազմակերման նկատառումներով:
Նարեկ Մալյանը, ով նույն հիմնարկում է, տեսակցությունների մասով
սահմանափակում ունի, նրան հանդիպել հնարավոր չէ, երևի իշխանության համար հատուկ վտանգավորություն
է ներկայացնում»,- գրել է Աբրահամյանը:
Նա մտահոգիչ է համարել Տաթև Վիրաբյանի առողջական վիճակը, ում հետ
տեսակցությունը իշխանությունը շարունակում է փակ պահել: