Ավարտվեց այն գործընթացը, որը կարող էր ունենալ միայն մեկ հանգուցալուծում․ Սերգեյ Սմբատյան
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝
անդրադառնալով իր նկատմամբ հանրային քրեական հետապնդման դադարեցմանը:
«Ինչպես հավանաբար տեղեկացել եք լրահոսից, այսօր ավարտին հասցվեց
այն գործընթացը, որը կարող էր ունենալ միայն մեկ հանգուցալուծում, և դա հանրային անհարկի
հնչեղություն ստացած թյուրիմացության պարզաբանումն էր և ինձ հասցեագրվող մեղադրանքների
հերքումը։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր վերջին ամիսների ընթացքում կանգնած
էին իմ կողքին և հավատով լի ինձ հետ միասին սպասում էին այս օրվան։ Ձեր վստահությունը
ոգեշնչում է և ստիպում առաջ շարժվել»,- գրել է նա։