25 Նոյ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
9.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը կարող է դանալ Պուտինի նոր թիրախը՝ «հիտլերյան ոճով» ներխուժելու համար. Լատվիայի նախագահ

Հայաստանը կարող է դանալ Պուտինի նոր թիրախը՝ «հիտլերյան ոճով» ներխուժելու համար. Լատվիայի նախագահ

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը զգուշացրել է, որ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը նոր թիրախներ է փնտրում «հիտլերյան ոճով» ներխուժելու համար։

Ռինկևիչսը մտավախություն ունի, որ Ռուսաստանի առաջնորդը ցանկանում է վերականգնել խորհրդային կայսրությունը: Նա կարծում է, որ Մոլդովան, Հայաստանը, Վրաստանը և նույնիսկ Ղազախստանը կարող են լինել պոտենցիալ թիրախներ:

«Եթե Ռուսաստանը զգա, որ հաղթել է Ուկրաինայում, շարւնակելու գայթակղություն կլինի: Եթե նա զգա, որ պարտվել է, ապա վրեժ լուծելու ցանկություն կլինի»,-ասել է Լատվիայի նախագահը:

Նա նաև քննադատել է արևմտյան առաջնորդներին Ուկրաինային օգնելու «անորոշ» պարտավորությունների համար՝ հավելելով. «ՆԱՏՕն ձախողվում է»։