
Կարմիր խաչն օգնություն է տրամադրում Արցախում մնացած հայերին. Մարտին Շուպ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մարդասիրական օգնություն
է տրամադրում այն մարդկանց, որոնք մնացել են հայաբնակ Արցախում այն բանից հետո, երբ այն անցել է Ադրբեջանի
վերահսկողության տակ․ այս մասին ասել է
ԿԽՄԿ օպերատիվ բաժնի տնօրեն Մարտին Շուպը․ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր փոքր թվով մարդիկ մնում են իրենց տներում` կա՛մ այն պատճառով, որ որոշել
են մնալ այնտեղ, կա՛մ չեն կարող ինքնուրույն հեռանալ, գուցե այն պատճառով, որ նրանք
տարեցներ են կամ հաշմանդամություն ունեցող անձինք և օգնության կարիք ունեն: Նրանցից
ոմանք բժշկական օգնության կարիք ունեն, ոմանք էլ` սննդի և ջրի։ Մենք փորձում ենք հնարավորինս
աջակցել նրանց, ովքեր իսկապես օգնության կարիք ունեն, լինի դա ջուր, դեղորայք տրամադրելը
կամ աջակցություն ցուցաբերելը, որ նրանք կարողանան կապվել իրենց հարազատների հետ կամ
բժշկական տրանսպորտ ստանալ», – ասել է Շուպը: