Ակնկալիքը մեկն է` հայրենիք ունենալը. ակցիայի մասնակից
Ակնկալիքը մեկն է` հայրենիք ունենալը, պետականություն ունենալը․ ABCmedia-ի հետ զրույցում ասել է ակցիայի մասնակից՝ Նունե Վարդանյանը։
«Մենք ճիշտ ուղղու վրա ենք, երբ այս երեք օրն անցնի, կարծում եմ` լավ արդյունք կարձանագրենք, վերջապես կազատվենք այս չարիքից, կվերականգնենք մեր արժանապատվությունը, որից հետո կսկսենք վերակառուցել ու ամուր հիմքերի վրա դնել մեր կորցրած պետականությունը»,- ասել է նա։
Վարդանյանի խոսքով, այսօր հասնգիստ է, մարդիկ նստած են, բռնություն չի կիրառվում ոչ ոստիկանների, ոչ ժողովրդի կողմից: